Posts

Showing posts from May, 2020

Նոթեր (Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը)

1.            Կապիտալիզմ, շահույթ, հավելյալ արժեք, կապիտալի կուտակում •             Կապիտալիզմը արտադրաեղանակ է ու դրանից բխող հասարակական կազմավորում և համակարգ,,  որի ներքին տրամաբանությունն ու գոյության իմաստը կապիտալի անվերջ կուտակումն է: •             Կապիտալի կուտակման սկզբնաղբյուրը կապիտալիստի շահույթն է:                 Շահույթը արտադրված ապրանքի կամ մատուցված ծառայության ինքնարժեքի և վաճառքի գնի տարբերությունն է:                 Ինքնարժեքի բաղադրիչներն են ֆիզիքական միջոցները (տարածք, սարքավորումներ, հումք և կամ կիսաֆաբրիկատներ), աշխատավարձերը, հարկերը եւայլն:                 Արտադրական գործընթացի արդյունքը` վաճառքի ենթակա ապրանքն ստացվում է, երբ ֆիզիքական միջոցների վրա ի գործ է դրվում մարդկային աշխատանք: Չկա արտադրանք կամ ապրանք առանց աշխատանքի: ...