Posts

Showing posts from January, 2020

ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

I.           Հայաստանի դիմագրաված խնդիրներն ու համաշխարհային համատեքստը               Հայաստանը դիմագրավում է մեկ էական մարտահրավեր. դառնալ կենսունակ երկիր և պետություն: Դա նշանակում է իր բոլոր քաղաքացիների համար բոլոր առումներով արժանապատիվ կյանքի, և երկրի ու ժողովրդի անվտանգության ու ինքնիշխանության պայմանների ապահովում:             Այդ մարտահրավերի հաղթահարման համար կամ դրա ճանապարհին Հայաստանը պետք է չեզոքացնի ներքին և արտաքին անմիջական մի քանի վտանգներ ու սպառնալիքներ և նրանց տուն տվող պատճառները` ժողովրդագրական համաղետը, բնապահպանական աղետն ու սպառնալիքները, Ադրբեջանի հետ անհավասար պատերազմի վտանգը և արդեն իսկ կիսատ ինքնիշխանության լրացուցիչ կորուստի վտանգը:             Հայաստանն այս խնդիրները դիմագրավում է այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ աշխարհն ինքը գտնվում է խորագույն և համապարփակ տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհքաղաքական, բնապահպանական և այլ անկայունությունների և ճգնաժամերի հորձանուտում: Այս վերջինները վերանալու, անգամ մեղմանալու միտում ցույց չեն տալիս: Ը

ԱՇԽԱՐՀԸ ԽՈՐԱԳՈՒՅՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ (1) | Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը

Աշխարհը գտնվում է արտասովոր անկայունությունների հորձանուտում: Ամենուր առկա են տնտեսական, սոցիալական, քաղաքական, պետական կառավարման, բնապահպանական, մշակութային, միջազգային, աշխարհքաղաքական բնույթի գնալով մեծացող ցնցումներ և խորացող ճգնաժամեր: •            Անխտիր բոլոր երկրները, ներառյալ նրանք, որոնք վերջին տասնամյակներում արձանագրել են տպավորիչ թռիչք, դիմագրավում են տնտեսական լուրջ խնդիրներ: Նույնիսկ այն երկրներում, որտեղ դեռևս չի գրանցվում տնտեսական անկում կամ լճացում, առկա է աճի տեմպերի հետևողական դանդաղեցում: Ավելի մեծ վտանգ են ներկայացնում ֆինանսական լարումներն ու պարտքերի կուտակումից առաջացած ռիսկերը: •            Ամենուր խորանում է եկամուտների և ունեցվածքի բևեռացվածությունը, մեծանում են սոցիալական լարումները: •            Մեծանում է ներքաղաքական լարվածությունը, նույնիսկ ազատական-ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում: Կայունության երաշխիք և ցուցիչ հանդիսացած «կենտրոնամետ» կուսակցությունները կորցնում են իրենց երբեմնի հզորությունը, ազդեցիկ դիրք է զբաղեցնում պոպուլիզ

ԱՇԽԱՐՀԸ ԽՈՐԱԳՈՒՅՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ (2) | Դեպի աշխատանքի անհրաժեշտության ավարտ

II.             Դեպի աշխատանքի անհրաժեշտության ավարտ                 Աշխարհում տեղի ունեցող խորագույն նշանակության երկրորդ գործընթացը , որը սերտորեն փոխկապակցված է առաջինին ` կապիտալիզմի կառուցվածքային ճգնաժամին , բայց որ իր էությամբ ու հետեւանքներով ավելի հեռուն է գնում , աշխատանքի անհրաժեշտության վերացման միտումն է :                 Արհեստական բանականության , այդ բանականությամբ օժտված ռոբոտների , եռաչափ տպիչների և նմանօրինակ նորարարությունների ( թվային տեխնոլոգիաների երկրորդ սերունդ կամ 4- րդ արդյունաբերական հեղափոխություն ) արագընթաց զարգացումը ապրանքների արտադրության ու ծառայությունների մատուցման ավտոմատացման գործընթացը հասցնում է իր գագաթնակետին , նվազագույնի հասցնելով մարդկային աշխատանքի անհրաժեշտությունը :                 Անհնար է թերագնահատել այս երեւույթի նշանակությունը ոչ միայն ժամանակակից կամ արդի , այլ մարդկության ողջ պատմության առումով : Այն սասանում է ոչ միայն կապիտալիզմի հիմքը ` վար