Posts

Նոթեր (Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը)

1.            Կապիտալիզմ, շահույթ, հավելյալ արժեք, կապիտալի կուտակում •             Կապիտալիզմը արտադրաեղանակ է ու դրանից բխող հասարակական կազմավորում և համակարգ,,  որի ներքին տրամաբանությունն ու գոյության իմաստը կապիտալի անվերջ կուտակումն է: •             Կապիտալի կուտակման սկզբնաղբյուրը կապիտալիստի շահույթն է:                 Շահույթը արտադրված ապրանքի կամ մատուցված ծառայության ինքնարժեքի և վաճառքի գնի տարբերությունն է:                 Ինքնարժեքի բաղադրիչներն են ֆիզիքական միջոցները (տարածք, սարքավորումներ, հումք և կամ կիսաֆաբրիկատներ), աշխատավարձերը, հարկերը եւայլն:                 Արտադրական գործընթացի արդյունքը` վաճառքի ենթակա ապրանքն ստացվում է, երբ ֆիզիքական միջոցների վրա ի գործ է դրվում մարդկային աշխատանք: Չկա արտադրանք կամ ապրանք առանց աշխատանքի: ...

ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

I.           Հայաստանի դիմագրաված խնդիրներն ու համաշխարհային համատեքստը               Հայաստանը դիմագրավում է մեկ էական մարտահրավեր. դառնալ կենսունակ երկիր և պետություն: Դա նշանակում է իր բոլոր քաղաքացիների համար բոլոր առումներով արժանապատիվ կյանքի, և երկրի ու ժողովրդի անվտանգության ու ինքնիշխանության պայմանների ապահովում:             Այդ մարտահրավերի հաղթահարման համար կամ դրա ճանապարհին Հայաստանը պետք է չեզոքացնի ներքին և արտաքին անմիջական մի քանի վտանգներ ու սպառնալիքներ և նրանց տուն տվող պատճառները` ժողովրդագրական համաղետը, բնապահպանական աղետն ու սպառնալիքները, Ադրբեջանի հետ անհավասար պատերազմի վտանգը և արդեն իսկ կիսատ ինքնիշխանության լրացուցիչ կորուստի վտանգը:             Հայաստանն այս խնդիրները դիմագրավում է այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ աշխարհն ինքը գտնվո...

ԱՇԽԱՐՀԸ ԽՈՐԱԳՈՒՅՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ (1) | Կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը և հավանական վախճանը

Աշխարհը գտնվում է արտասովոր անկայունությունների հորձանուտում: Ամենուր առկա են տնտեսական, սոցիալական, քաղաքական, պետական կառավարման, բնապահպանական, մշակութային, միջազգային, աշխարհքաղաքական բնույթի գնալով մեծացող ցնցումներ և խորացող ճգնաժամեր: •            Անխտիր բոլոր երկրները, ներառյալ նրանք, որոնք վերջին տասնամյակներում արձանագրել են տպավորիչ թռիչք, դիմագրավում են տնտեսական լուրջ խնդիրներ: Նույնիսկ այն երկրներում, որտեղ դեռևս չի գրանցվում տնտեսական անկում կամ լճացում, առկա է աճի տեմպերի հետևողական դանդաղեցում: Ավելի մեծ վտանգ են ներկայացնում ֆինանսական լարումներն ու պարտքերի կուտակումից առաջացած ռիսկերը: •            Ամենուր խորանում է եկամուտների և ունեցվածքի բևեռացվածությունը, մեծանում են սոցիալական լարումները: •            Մեծանում է ներքաղաքական լարվածությունը, նույնիսկ ազատական-ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում:...

ԱՇԽԱՐՀԸ ԽՈՐԱԳՈՒՅՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ (2) | Դեպի աշխատանքի անհրաժեշտության ավարտ

II.             Դեպի աշխատանքի անհրաժեշտության ավարտ                 Աշխարհում տեղի ունեցող խորագույն նշանակության երկրորդ գործընթացը , որը սերտորեն փոխկապակցված է առաջինին ` կապիտալիզմի կառուցվածքային ճգնաժամին , բայց որ իր էությամբ ու հետեւանքներով ավելի հեռուն է գնում , աշխատանքի անհրաժեշտության վերացման միտումն է :                 Արհեստական բանականության , այդ բանականությամբ օժտված ռոբոտների , եռաչափ տպիչների և նմանօրինակ նորարարությունների ( թվային տեխնոլոգիաների երկրորդ սերունդ կամ 4- րդ արդյունաբերական հեղափոխություն ) արագընթաց զարգացումը ապրանքների արտադրության ու ծառայությունների մատուցման ավտոմատացման գործընթացը հասցնում է իր գագաթնակետին , նվազագույնի հասցնելով մարդկային աշխատանքի անհրաժեշտությունը : ...